ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՆԳՆ իրավասության ներքո գտնվող վավերացման ենթակա միջազգային համաձայնագրերի նախագծերի աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը։
Քննարկվող նախագծերը վերաբերել են միգրացիայի, արտակարգ իրավիճակների և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։