«Առաջին ալիքի» Լուրերի եթերում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո վթարն առցանց գրանցելու փոխհատուցման շեմի կրկնապատկմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ից վթարի հետևանքով պատճառված վնասի շեմը Երևանում սահմանվում է 400 հազար դրամ՝ 200 հազարի փոխարեն։
– Վարորդները, համաձայնեցված հայտարարագրի շրջանակներում, կարող են «ASWA» հավելվածով գրանցել պատահարը և ներկայացնել ապահովագրական ընկերություններին։
– Կարգավորման արդյունքում կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարի ձևակերպման ժամանակահատվածը։