Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում՝ ԿԳՄՍ նախարարության բյուջետային ծրագրով ստեղծված ԱլտերաԼաբ երիտասարդական կենտրոնում, տեղի է ունեցել «Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցել են ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ:
Ներկայացվել են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունները, խնդիրներն ու մարտահրավերները:
Անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը կարևորել է հասարակության համար հնարավորինս բաց լինելու տեսակյունից ներառականության, հասարակական կարծիքը որպես չափորոշիչ ունենալու սկզբունքը:
Իրավական համակարգում կանանց ներգրավվածությանն է անդրադարձել Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը՝ նշելով, որ կանայք աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում: Մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: