ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության հետ բարեկամական հարաբերությունները, որոնք առավել բարելավվել են 2022 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի Պետություն այցից հետո։
Վահե Ղազարյանը Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիին է ներկայացրել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները: Նա, մասնավորապես, կարևորել է Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների կայացման գործում Կատարի Պետության աջակցությունը թե՛ նյութատեխնիկական, թե՛ կադրերի վերապատրաստման առումով:
ՆԳ նախարարն ընդգծել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Կառավարության մոտեցումը՝ ներկայացնելով Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Փրկարար ծառայությունում իրականացվող աշխատանքները:
Աղետներին արդյունավետ և օպերատիվ արձագանքող ծառայություն ունենալու հարցում Վահե Ղազարյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։
Կատարի Պետության ՆԳՆ պետնախարարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նաև նշելով, որ կուսումնասիրվեն քննարկվող հարցերը: Քննարկվել են բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղիներն ու դրանց շարունակականությունը։
Minister of Internal Affairs and Minister of Interior of the State of Qatar discussed ways of developing cooperation
RA Minister of Internal Affairs Vahe Ghazaryan met Minister of State for Interior Affairs of Qatar Sheikh Abdulaziz bin Faisal bin Mohammed Al Thani as part of his visit to the State of Qatar.
Vahe Ghazaryan presented the ongoing reforms to the Minister of State for Interior Affairs Sheikh Abdulaziz bin Faisal bin Mohammed Al Thani. Particularly, he emphasized the importance of support of the State of Qatar in establishing the four key pillars of the Police, both in terms of material and technical resources and staff training.
In the direction of ensuring an effective and rapid response to disasters Vahe Ghazaryan also highlighted the importance of close collaboration with international partners.
The Minister of State for Interior Affairs of Qatar expressed his readiness for cooperation, highlighting the importance of studying the discussed issues. The possible ways for developing cooperation and ensuring its continuity between friendly countries were also discussed.