Դուք վստահաբար սոցիալական մեդիայում մեծ գումարներ վաստակելու մասին խոստումնալից և արժանահավատ տարբերակներ եք տեսել։ Գայթակղիչ և վստահություն ներշնչող առաջարկն ընդունելուց առաջ դիտե՛ք տեսանյութը։
«Կիբեռմարտահրավերի» առաջին հաղորդման եթերում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը խոսում է ներդրումային խարդախությունների, դրանց կատարման ձևերի ու տեսակների մասին, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։
Լայն հնարավորությունների այս ժամանակաշրջանում միշտ չէ, որ հաջողելը այնքան դյուրին է, որքան թվում է, խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն։
#կիբեռմարտահրավեր #ՆԳՆ