
ՆԳՆ բարեփոխումների համատեքստում՝ Միգրացիայի և քաղաքացիության, հաշվառման-քննական բաժինների ծառայությունները քաղաքացիների համար առավել հասանելի և դյուրին դարձնելու նպատակով 2025 թվականի մարտին ներդրվեց ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման այլընտրանքային ձևաչափը։
Նախորդ տարի իրականացվել է շուրջ 950, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսներին` ավելի քան 500 գործարք։
Յուրաքանչյուր այց նախապես պլանավորվում է։ Համայնքների ընտրության հիմքում դիմելիության ակտիվությունն է։ Տեղեկատվությունը հավաքագրվում է պաշտոնական հարթակների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ։
Սինքրոն ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյան
«Դիմումների շրջանում գերակշռում են անձնագրերի փոխանակման և հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման գործընթացները։ 2026 թվականի հունվարի 1–ից այլևս չեն ընդունվում քաղաքացիության շնորհման դիմումները շրջիկ գրասենյակի միջոցով, սակայն շարունակում են ընդունվել փախստականների ժամանակավոր պաշտպանության վկայականների տրամադրման և փոխանակման դիմումները»։
Աննա Մակարյանի խոսքով՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ են ակտիվ գործունեություն իրականացրել։
Այցելելով շրջիկ սպասարկման գրասենյակներ՝ քաղաքացիները հնարավորություն ունեն նաև փոխանակել վարորդական իրավունքի և սեփականության վկայականները, հաշվառման վկայագիրը, կորստի դեպքում ստանալ նորը, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Առաջնորդվելով քաղաքացիակենտրոն մոտեցմամբ՝ շրջիկ սպասարկման գրասենյակների աշխատակիցմներն անհրաժեշտության դեպքում նաև տնայցեր են կատարում։
Շուրջ 1500 գործարքները պարզապես վիճակագրական տվյալներ չեն․ դրանք քաղաքացիների վստահության, մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի մասին են։










