
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է։
Քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է նաև պահպանել առաջատար դիրքերը իրավապահ մարմինների շարքում։
Հետազոտության տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 68%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ հասնելով 28 %-ի։
Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1511 ՀՀ քաղաքացի, ինչը ներկայացնում է հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության կարծիքը։










