Երևանում վերջին տարիներին ձևավորվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նոր մշակույթ։

Պարեկային ծառայությունը վերջերս համալրվել է 10 նոր, իտալական մոտոցիկլետներով. գունդը ձևավորվել է դեռևս 2022 թ․-ին՝ ընդամենը 5 մոպեդով:

Պարեկները քաղաքում ծառայություն են իրականացնում ոչ միայն ավտոմեքենաներով, այլև մոտոցիկլետներով՝ հնարավորություն ունենալով արագ արձագանքել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին։

Մոտոպարեկների հիմնական առավելություններն են արագությունն ու մանևրելու հնարավորությունը, որոնք հաճախ վճռորոշ նշանակություն ունեն ծառայության ընթացքում, ապահովված են նաև տեղում արագ արձագանքման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։

Նմանատիպ գրառումներ