Հանրային միջոցառումների ժամանակ, լարվածության աճի պարագայում, առաջնագծում է հայտնվում բանակցային ոստիկանը, որն ուժի փոխարեն ընտրում է երկխոսությունը՝ կիրառելով մասնագիտական գիտելիքները և հոգեբանական պատրաստվածությունը։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ բանակցային ոստիկանի աշխատանքը սկսվում է դեռ հանրային միջոցառումից առաջ․ մինչև միջոցառման սկսելը կապ է հաստատվում կազմակերպիչների հետ, իրականացվում են նախնական համակարգման աշխատանքներ, հստակեցվում մանրամասներ, որոնց հիման վրա հնարավոր է լինում առավել անվտանգ ապահովել միջոցառման անցկացումը։

Բանակցային ոստիկանությունում ծառայության համար գործում են հստակ չափանիշներ՝ հաշվի են առնվում մասնագիտական պատրաստվածությունը, անձնական որակները և անհրաժեշտ հմտությունները, անցնում են նաև համապատասխան վերապատրաստում։

Ըստ պատասխանատուների՝ այսօր արդեն նկատելի է առանց հարկադրանքի միջոցների հասարակական կարգի պահպանման առաջընթացը։

Նմանատիպ գրառումներ