
Վարելու իրավունքից զրկված անձանց համար ներդրվել է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ ավելի թիրախային և վերահսկելի մեխանիզմ։
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 6-ից։
ՆԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը ներկայացնում է մանրամասները․
✅Վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո անձը կարող է 1 տարվա ընթացքում դիմել վարելու իրավունքը վերականգնելու համար։ Վերականգնված վարորդական իրավունքի դեպքում սահմանվում է մեկ տարի փորձաշրջան, որի ընթացքում վարորդին տրամադրվում է 6 բալային միավոր։
✅Մեկանգամյա վերականգնման համար նախատեսված է 50 հազար դրամ պետական տուրք, իսկ նոր վարորդական վկայականի տրամադրման դեպքում՝ նաև 12 հազար դրամ վճար։ Քաղաքացին, վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, կարող է վերականգնել վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։
✅Կարգավորումը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց։
Այս մոտեցման նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումն ու օրինապահ վարքագծի խրախուսումն է։










