Նոր ուսումնական տարի, տոնական միջոցառումներ…
Մայրաքաղաքում ու մարզերում ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ապահովելու անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգը։
Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։
Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։
Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։
Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ՝ խուսափելով ավելորդ շտապողականությունից։
Անենք ամեն ինչ՝ ուսումնական տարին անվտանգ մեկնարկելու և նույն անվտանգությամբ ավարտելու համար։