Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքների փոփոխությունների նախագիծ, որի շրջանակում կլավարկվեն վարորդական վկայականներին վերաբերող իրավահարաբերությունները։ Նախագծի հիմքում ընկած են նաև մեր քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկները։
ՆԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը ներկայացնում է մանրամասները․
– վարորդական իրավունք չունեցող անձը մեքենա վարելու դեպքում առաջին անգամ կտուգանվի 25 հազար դրամ․ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում այն կհամարվի հանցագործություն։
– Գործող վարորդական վկայական ունեցող վարորդը չի տուգանվի, եթե մեքենան վարելիս և պարեկային ծառայողի կողմից ստուգվելու պահին վկայականն իր մոտ չլինի:
– ՀՀ քաղաքացի, երկքաղաքացի կամ օտարերկրացի հանդիսացող անձանց այլ երկրի վարորդական իրավունքը Հայաստան մուտք գործելուց հետո 1 ամիս կհամարվի գործող։
– Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող իրերի և առարկաների վաճառքը․ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխությունները հանրային քննարկումն անցնելուց հետո կվերջնականացվեն և կներկայացվեն օրենսդիր մարմին։
#բարեփոխումները_շարունակական_են_լինելու