Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն…
Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։
Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են էքստրեմալ պայմաններում հմուտ ավտովարում:
Գործնական վարժանքների ընթացքում հաշվի են առնվում տարբեր եղանակային պայմանները և ռելիեֆային առանձնահատկությունները։
Վարժանքների ավարտից հետո պարեկները, ըստ ցուցաբերած տվյալների, կգնահատվեն 1-10 բալային համակարգով։
Վարժանքները շարունակական են լինելու։