«ՀՀ քրեական իրավունք․ Հատուկ մաս երեք հատորներում». վերտառությամբ եռահատոր ձեռնարկը ապրիլի 15-ին դրվեց իրավաբանական հանրության սեղանին: Շնորհանդեսը տեղի ունեցավ ՆԳՆ կրթահամալիրում:

Եռհատորյակի համահեղինակներն են ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը և իրավաբանական գիտություններրի թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

Ձեռնարկում հեղինակները ներկայացրել են ՀՀ քրեական օրենսգրքի Հատում մասերում ամրագրված հանցակազմերը՝ մեկնաբանելով ոչ միայն դրանց տարրերը, այլ նաև օրինակներով վերլուծել սուբյեկտիվ կողմի դրսևորման ձևերը, հանցագործության փուլերը և այլն։

Շնորհանդեսին ներկա էին Արդարադատության նախարարության, Վճռաբեկ դատարանի, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ։

Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը, ձեռնարկի տպագրության առիթով շնորհավորելով ներկաներին, կարևորել է աշխատության գիտագործնական նշանակությունը:

«ՀՀ քրեական իրավունք․ Հատուկ մաս երեք հատորներում» ձեռնարկը մշակվել և հրատարակվել է Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ջանքերով։

Նմանատիպ գրառումներ