Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի կողմից ընդունված ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններին․
✔️Ի՞նչ նպատակ է հետապնդում վարորդական վկայական չունեցող անձի կողմից ավտոմեքենան վարելու համար տուգանվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը հանցագործություն համարելը և ի՞նչ պատիժ է սահմանում օրենքը։
✔️Ի՞նչ կտա համակարգին ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանափակման հանումը և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում այս փոփոխությամբ։ Արդյո՞ք նույն պահանջներն են գործելու բոլոր թեկնածուների համար անկախ տարիքից։
✔️Տարիքային վերին շեմի սահմանափակումը վերացնելով՝ ինչպե՞ս է կարգավորվելու բարձր տարիքային շեմով համակարգ ընդունվող անձանց կենսաթոշակի հարցը։
✔️Ի՞նչ հանգամանքով է պայմանավորված 18 տարին չլրացած անձանց սառը զենքին նմանվող առարկաների վաճառքի, վաճառքի մեջ ներգրավելու, ինչպես նաև տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց կողմից դրանք կրելու արգելքը։