Մարտի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ պարտադիր ապահովագրության համակարգում ներառվել են նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ զգալիորեն ավելացել է մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների քանակը, առաջացել է անհրաժեշտություն այս տրանսպորտային միջոցները ևս ներառել պարտադիր ապահովագրության դաշտում։

Նա նշել է նաև, որ ներկայում էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ և շուրջ 30 եռանիվ մոպեդ, ինչպես նաև 120-ից ավելի տրիցիկլ և քվադրիցիկլ։

Նշված տրանսպորտային միջոցների ապահովագրումը իրականացվելու է դրանց սեփականատերերի կողմից։

 

Նմանատիպ գրառումներ