
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Ներկա էին նաև ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Քրեական և համայնքային ոստիկանության ներկայացուցիչներ։
Հանդիպմանը հաջորդել է Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի հերթական նիստը։
Նիստերի ընթացքում ամփոփվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քննարկվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացն ու առաջիկա նախագծերը, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին,
մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր։
Արձանագրվել են դրական արդյունքներ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ձևավորման, ուժի կիրառման ստանդարտի ներդրման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, խտրականության դրսևորումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և մի շարք այլ ուղղություններով։
Ակնկալվում է որ, առաջիկայում մեկնարկած ծրագրերը բոլոր ուղղություններով կշարունակվեն, կընդլայնվի նաև թվային գործիքակազմերի օգտագործման ուղղությամբ համագործակցությունը։
Քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացի շրջանակում ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ՀՀ կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:













