
Ապրիլի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Երկրի բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:



























