ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ մայիսի 9-ին այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։

Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Նմանատիպ գրառումներ