Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության մյուս ներկայացուցիչները և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները Հանրապետության տոնի առիթով այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Վարչապետը հուշահամալիրից հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:
Ներկաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը: