ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն «Առաջին ալիքի» Լուրերի եթերում անդրադարձել է Ներքին գործերի նախարարությունում էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը. հանձնաժողովին վերապահվելու է ծառայողների վարքագծի քննարկումը:
ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է հանձնաժողովի ստեղծումը։ Օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում են հետևյալ փոփոխությունները.
• Էթիկայի հանձնաժողովը կքննարկի ծառայողների վարքագծի կանոնների անհամատեղելիության պահանջների, ինչպես նաև հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների ու շահերի բախման հետ կապված հարցեր։
• Հանձնաժողովի ձևավորումը կնպաստի ծառայողների արհեստավարժության, էթիկական վարքագծի և հաշվետվողականության ապահովմանը։
• Հանձնաժողովը կունենա 7 անդամ, կնախագահի ՆԳՆ գլխավոր քարտուղարը։
• Առաջարկվում է ՆԳՆ համակարգում ունենալ կարգապահական միասնական կանոնագիրք, որը կտարածվի ինչպես Ոստիկանության, այնպես էլ Փրկարար ծառայության վրա։
• Կկանոնակարգվի կարգապահական կանոնների խախտման դեպքում ծառայողական պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով հստակ չափանիշներ։
• Կկատարելագործվի տույժերի ու խրախուսանքների կիրառման համակարգը։

Նմանատիպ գրառումներ