Հանրապետության տոնի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով։

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորելով ներկաներին նշել է, որ յուրաքանչյուր պարգև ոչ միայն կատարված աշխատանքի գնահատականն է, այլև ծառայողական պարտականություններն առավել բարձր մակարդակով իրականացնելու պատասխանատվություն։

Նա ընդգծել է, որ ձեռք բերված յուրաքանչյուր հաջողություն թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ յուրաքանչյուր ծառայող իր ներդրումն ունի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։

Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտ է ապահովել արդյունավետ ու համակարգված աշխատանք։

Անդրադառնալով Հանրապետության տոնի խորհրդին՝ Արամ Ղազարյանը նշել է, որ յուրաքանչյուրն իր մասնագիտական գործունեությամբ պետք է նպաստի ավելի անվտանգ և զարգացող պետության կերտմանը։

Փրկարար ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել անփորձանք և արդյունավետ ծառայություն։

Նմանատիպ գրառումներ