
Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։
Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը՝ զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունն ու ձևավորելու առավել անվտանգ միջավայր։
Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է՝ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը՝ մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում։
Արփինե ՍԱՐԳՍՅԱՆ
Ներքին գործերի նախարար










