
«Արմենպրեսի» փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը․
☑️ԵՄ վիզաների ազատականցման ճանապարհին առաջնահերթություն է կենսաչափական համակարգի ներդրումը:
☑️Պետություն-մասնավոր գործընկերության արդյունքում գործընկեր ֆրանսիական կազմակերպության հետ արդեն հաստատվել է նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակը:
☑️Մեկնարկել է հումքի մեծաքանակ տպագրությունը:
☑️Առաջիկայում կներդրվի նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ամբողջական համակարգը։
☑️Պետությունը պետք է ունենա տվյալների պաշտպանության և անձի ինքնության պաշտպանության ամբողջական ենթակառուցվածք:
☑️Իրականացվում է ոչ թե պարզապես թղթի, պլաստիկի տպագրություն, այլ ներդվում է անձի ինքնության կառավարման ողջ ենթակառուցվածքը։
☑️Անվտանգային բաղադրիչները մի քանի մակարդակ առավել խիստ են: Փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է նույնականացման քարտերի հետ կապված եվրոպական ստանդարտին:
☑️Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին կսկսեն տրամադրել 2026թ երկրորդ կեսից:
☑️Առաջիկա ամիսներին կքննարկվի անձնագրի դիզայնը։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ե՞րբ կավարտի Գործողությունների ծրագրի բոլոր հենանիշերի իրականացումը՝ ՆԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Կառավարությունն ամեն ջանք ներդնում է գործընթացը հաջողելու համար։










